Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ձեռքի գերզգայուն բիոնիկ պրոթեզ
01/07/2014 09:25

Ձեռքի գերզգայուն բիոնիկ պրոթեզ

Ֆիզիոթերապևտ Թոդ Կուիկեն TED կոնֆերանսին ունեցած իր ելույթի ժամանակ պատմում է այն մասին, թե ինչպես է իր խմբի հետ աշխատում զգայուն պրոթեզների մշակնման վրա, ինչը նշանակում է, որ ձեռքը կորցրած մարդը կարող է ոչ միայն մասամբ վերականգնլ իր աշխատունակությունը, այլև ստանալ ամենակարևոր բանը, որ պակասում է անդամալույծ մարդկանց՝ զգայունությունը: 

Ելնելով վերականգնողական կենտրոնում ձեռք բերած իր աշխատանքային փորձից՝ Թոդը կարծում է, որ մարդկանց համար ամենադժվարը վերջույթների կորստի մտքի հետ համակերպվելն է, իսկ ֆիզիկական խնդիրներն այստեղ միայն երկրորդական բնույթ են կրում: Փորձելով լուծում տալ մարդկանց մոտ առաջացող հոգեբանական խնդիրներին՝ Թոդը ստեղծեց ձեռքի գերզգայուն բիոնիկ պրոթեզ, որը թույլ է տալիս զգալ հպումները, ջերմությունը, սառնությունը և այլ: