Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
15-ամյա դեռահասը ստեղծել է սպորտային կոշիկներ, որոնք լիցքավորում են սմարթֆոնը
12/06/2014 13:07

15-ամյա դեռահասը ստեղծել է սպորտային կոշիկներ, որոնք լիցքավորում են սմարթֆոնը

15-ամյա Անջելո Կազիմիրոն սպորտային կոշիկների մեջ տեղադրել է հատուկ սկավառակներ, որոնց վրա գործադրվող ճնշումն էլեկտրականություն է գեներացնում:

Այսպիսով, այն ընթացքում, երբ սպորտային կոշիկների տերը քայլում կամ վազում է, մարտկոցում հավաքվում է էլեկտրական հոսանք, որը USB-ի միջոցով կարելի է օգտագործել սմարթֆոն կամ ցանկացած այլ բջջային սարքեր լիցքավորելու համար:

Կազիմիրոն նշում է, որ իր ստեղծած սպորտային կոշիկներն օգտակար կլինեն հատկապես զբոսաշրջիկների և վազքի սիրահարների համար:

Երկու ժամ տևողությամբ բասկետբոլի խաղը թույլ կտա լիքավորել հեռախոսն ընդամենը 10 րոպեով: Սարքն ամբողջությամբ լիցքավորելու համար կպահանջվի 8-ժամյա քայլք, այդ իսկ պատճառով Կազիմիրոն շարունակում է կոշիկները կատարելագործելու ուղղությամբ իր աշխատանքները:

Նշենք, որ Անջելոն մասնակցում է Google Science Fair ամենամյա գիտական մրցույթին, որի արդյունքները հրապարակվելու են օգոստոսի 6-ին: