Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստեղծվել է էլեկտրական ավտոմեքենա, որը մեկ անգամ լիցքավորվելով՝ 1000 մղոն ճանապարհ է անցնում
09/06/2014 12:47

Ստեղծվել է էլեկտրական ավտոմեքենա, որը մեկ անգամ լիցքավորվելով՝ 1000 մղոն ճանապարհ է անցնում

Եկել է ժամանակը, որպեսզի գազով և բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինվեն էլեկտրականներով, ինչը կնպաստի մթնոլորտի մաքրմանը:

Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է էլեկտրական մարտկոցներով աշխատող ավտոմեքենաներին, առաջին և կարևորագույն խնդիրը մեքենայի երկարատև աշխատանքն ապահովելն է, քանի որ սպառողներին առաջին հերթին անհանգստացնում է այն փաստը, որ ճանապարհի ցանկացած հատվածում մեքմենայի մարտկոցը կարող է նստել, իսկ էլեկտրական մեքենան լիցքավորելն այքան էլ հեշտ չէ դեռևս:

Համատեղ աշխատանքով այս խնդրին լուծում են տվել Alcoa և Phinergy ընկերությունները՝ ներկայացնելով Citroen C1 էլեկտրական ավտոմեքենան, որն ի տարբերություն մյուս ավտոմեքենաների, աշխատում է երկու մարտկոցով:

Մեկ անգամ լիցքավորվելով՝ Citroen C1-ը կարողանում է 1000 մղոն ճանապարհ հաղթահարել: