Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
3D բլիթներն ապագայի նախաճաշն են
20/05/2014 12:18

3D բլիթներն ապագայի նախաճաշն են

Երազանքն այն մասին, որ մի օր կարող ենք մոտենալ 3D սարքին, ասել մի քանի բառ, օրինակ՝ տաք թեյ, էրլ գրեյ, և տեսնել, թե ինչպես են մեր հրամանները հրաշքով նյութականացվում, աստիճանաբար իրական է դառնում: Համեղ ուտեստների սիրահարներն արդեն զբաղվում են 3D տպիչի նոր կոնցեպտի մշակմամբ, որը բոլորին կզարմացնի իր խոհարարական հմտություններով:

Ճիշտ այս պահին, եթե ունեք համապատասխան սարքավորումը, կարող եք տպել տարբեր տեսակի ուտելիքների լայն ընտրանի՝ ներառյալ պիցցա ճաշի համար և շոկոլադ կամ այլ քաղցրավենիք աղանդերի համար: 3D տպիչի միջոցով պատրաստվող ուտեստների ցանկն օրեցօր մեծանում է:

Եվ այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում PancakeBot 3D տպիչ սարքը, որը կարող է տարբեր տեսակի բլիթներ պատրաստել նախաճաշի համար: Ինչպես և մյուս 3D սարքերը, PancakeBot-ը նույնպես կարողանում է տպել բլիթներն այն տեսքով, ինպիսին կկամենաք: Տեսնելու համար, թե ինչպես է աշխատում սարքը, կարող եք դիտել տեսանյութը: