Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG նոր պլանշետների տրիո
15/05/2014 18:14

LG նոր պլանշետների տրիո

LG ընկերությունը պաշտոնապես հայտարարել է երեք նոր պլանշետի թողարկման մասին, որոնք ստացել են LG G Pad 7.0, LG G Pad 8.0 և G Pad 10.1 անվանումները, սակայն սարքերի առանձնահատկությունների մասին մանրամասներ չեն հրապարակվել: Այդուհանդերձ, համացանցում տվյալներ են հայտնվել ամենափոքր անկյունագծով մոդելի՝ G Pad 7.0-յի մասին:

Պլանշետի դիսփլեյի թույլատրությունը կազմելու է 1280×720 պիքսել, իսկ աշխատելու է այն Android 4.4.2 Kit Kat օպերացիոն համակարգով: G Pad 7.0-ն հագեցած է լինելու 8 Գբ ֆլեշ-հիշողությամբ, 1.3 Մպ դիմային և 3.2 Մպ հիմնական տեսախցիկներով: Աշխատանքի հիմքում ընկած է լինելու 1.2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսորը: Մոտակա օրերս պլանշետները պաշտոնապես կներկայացվեն LG ընկերության կողմից: