Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը ներկայացրել է ստեղնաշար, որը կարողանում է ճանաչել շարժումները
05/05/2014 10:45

Microsoft-ը ներկայացրել է ստեղնաշար, որը կարողանում է ճանաչել շարժումները

Type-Hover-Swipe ստեղնաշարը, որը մշակվել է Microsoft ընկերության ինժեներների կողմից, հագեցած է ինֆրակարմիր սենսորներով, որոնք տեղադրված են 16×4 մատրիցայի տեսքով: Կոճակների շարքերի միջև տեղադրված սենսորները հետևում են օգտատիրոջ ձեռքերի շարժմանն ու համապատասխան ազդակները փոխանցում էկրանին: Այսպիսով, դրանք կարողանում են ճանաչել ստեղնաշարի վրա շարժվող ձեռքերի շարժումները:

Սթյուարթ Թեյլորը, ով հանդիսանում է Microsoft ընկերության ներկայացուցիչ, նշում է, որ ստեղնաշարի օգտագործման գլխավոր նախապայմանը ձեռքերի և սարքի մակերևույթի միջև հնարավորինս փոքր հեռավորությունն է: Type-Hover-Swipe-ի միջոցով կարելի է մի հավելվածից անցնել մյուսին, «թերթել» էջերը, փոխել մասշտաբը և իրականացնել մի շարք այլ գործողություններ:

Microsoft-ն արդեն մեկուկես տարի շարունակ աշխատում է Type-Hover-Swipe նախագծի վրա, սակայն այն մասին, թե երբ ստեղնաշարը կներկայացվի վաճառքի, դեռևս ոչինչ չի ասվում: