Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Acer-ը պատրաստվում է թողարկել Liquid Leap «խելացի» թևնոցը
01/05/2014 15:08

Acer-ը պատրաստվում է թողարկել Liquid Leap «խելացի» թևնոցը

Acer Liquid Leap «խելացի» թևնոցի հաստությունը կազմում է ընդամենը 17 մմ: Այն նախատեսված է կրողի ֆիզիկական ակտիվությունը վերահսկելու համար: Թևնոցի առավելություններից մեկն այն է, որ սմարթֆոնի հետ կապ հաստատելու անհրաժեշտություն չկա՝ չնայած այդ հնարավորությունը նույնպես ընձեռվում է:

Liquid Leap-ը պաշտոնապես կներկայացվի ավելի ուշ, իսկ վաճառքի կներկայացվի այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին:

Հիշեցնենք նաև, որ Acer ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Iconia Tab 7 HD Android պլանշետը, որի աշխատանքի հիմքում ընկած է Intel Atom z2560 պրոցեսորը, ունի 7 դյույմանի HD էկրան՝ 1280×800 պիքսել թույլատրությամբ: Սարքի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի այս տարվա հուլիսին, իսկ մոտավոր գինը կկազմի 179 եվրո:

Բացի այդ, ներկայացվել է նաև HD թույլատրությամբ 10.1 դյույմանի էկրանով Acer Aspire Switch 10 հիբրիդային նոութբուքը, որն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակագով: Այս նոր սարքը կարող է ծառայել որպես նոութբուք, իսկ ստեղնաշարն առանձնացնելու դեպքում՝ նաև որպես պլանշետ: