Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Mini Mobile Robotic. Տպիչ, որը շարժվում է թղթի վրայով
14/04/2014 10:55

Mini Mobile Robotic. Տպիչ, որը շարժվում է թղթի վրայով

Kickstarter հարթակում վերջերս ներկայացված սարքերից ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է Zuta Labs ընկերության կողմից ներկայացված Mini Mobile Robotic տպիչը, որը թղթի վրայով շարժվելուն պես սկսում է թանաք արտանետել:

Սարքի գլխավոր առանձնահատկությունը փոքր չափսերն են, որ հնարավորություն են տալիս պահել այն անգամ գրպանում: Mini Moblie Robotic-ի օգնությամբ կարելի է փաստաթղթեր տպել նոութբուքից, պլանշետից, ինչպես նաև սմարթֆոնից հրահանգ տալու միջոցով: Սարքը շատ հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր կանոնավոր կերպով տպիչ չեն օգտագործում և չեն ցանկանում որ այն մեծ տարածք զբաղեցնի իրենց գրասեղանի վրա: 

Նախագծի ավարտին մնացել է 26 օր, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է 400 000 ԱՄՆ դոլար: Ներկա պահին սարքն աշխատում է բավականին դանդաղ, մեկ րոպեում այն կարողանում է տպել 1.2 էջ, սակայն գաղափարը որպես այդպիսին անկասկած կարելի է զարգացնել և կատարելագործել: