Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ընդարձակ բեռնախցիկով էլեկտրասկուտեր
20/03/2014 19:10

Ընդարձակ բեռնախցիկով էլեկտրասկուտեր

Գերմանական Emo-Bike ընկերությունը մշակել է ընդարձակ բեռնախցիկով Feddz էլեկտրասկուտերը: Բեռնախցիկը տեղակայված է փոքր-ինչ անսովոր հատվածում`վարորդի ծնկների միջև: Բեռնախցիկի ծավալը կազմում է 23 լիտր, իսկ ուղեբեռն ամրացվում է հատուկ ամրագոտիների միջոցով: Կարելի է ընտրել մարտկոցների առաջարկվող երկու տարբերակներից մեկը, որոնցից ավելի մեծն ապահովում է գրեթե 110 կմ երթևեկություն, ընդ որում առավելագույն արագությունը կկազմի 45 կմ/ժ: Եթե Ձեզ հետաքրքրեց երթևեկության այս միջոցը, ապա կարող եք ձեռք բերել Feddz էլեկտրասկուտերը 8400 ԱՄՆ դոլարով: