Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Kickstarter-ում ներկայացված նվագարկիչը մի քանի օրում 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել
13/03/2014 15:03

Kickstarter-ում ներկայացված նվագարկիչը մի քանի օրում 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել

Կանադացի ռոք երաժիշտ Նիլ Յանգը Kickstarter նախագծի շրջանակներում ներկայացրել է Pono նվագարկիչը, որը մի քանի օրում հավաքել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար` անհրաժեշտ 800 հազարի փոխարեն: Այս նախագծում ներդրում է կատարել ավելի քան 3500 հոգի:

Յանգի կարծիքով այժմյան նվագարկիչերի կարևորագույն թերություններից մեկը ձայնի հնչողության որակն է, այդ իսկ պատճառով Pono նվագարկիչների հիմնական խնդիրը հանդիսանում է ձայնային հոսքի որակյալ հնչողության, ինչպես նաև ձայնային ազդանշանի և աղմուկի բարձր հարաբերակցության ապահովումը:

Աուդիո և վիդեո սարքավորումների արտադրությամբ զբաղվող Ayre Acoustics ընկերության կողմից մշակված Pono նվագարկիչները կունենան 128Գբ ներկառուցված հիշողություն, որը հնարավորություն կտա 100-ից  500 երաժշտական ալբոմ պահպանել: Նվագարկչի աշխատանքն ապահովելու է Pono Music ծրագիրը:

Սարքավորման արժեքը կազմում է 399 ԱՄՆ դոլար, իսկ նախագծի մասնակիցները կկարողանան այն ձեռք բերել 300 ԱՄՆ դոլարով: