Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung. ձեռքի ափերը` որպես ստեղնաշար
11/03/2014 00:13

Samsung. ձեռքի ափերը` որպես ստեղնաշար

Samsung ընկերությունն իր «խելացի» ակնոցների համար որպես ստեղնաշար առաջարկում է օգտագործել օգտատերերի ձեռքի ափերը: Ակնոցների միջոցով օգտատերը կկարողանա տեսնել վիրտուալ ստեղնաշարը` արտացոլված ձեռքի մատների վրա: Այսպիսով, Samsung «խելացի» ակնոցների միջոցով հաղորդագրության տեքստը հնարավոր կլինի հավաքել ինչպես ձայնային տվյալների ճանաչման, այնպես էլ վիրտուալ ստեղնաշարի միջոցով:

Վիրտուալ ստեղնաշարը մատների վրա արտացոլվում է սարքավորման տեսախցիկի մեջ տեղադրված հատուկ պրոյեկտորի միջոցով, որի արտոնագիրն ընկերությունն արդեն ձեռք է բերել: Վիրտուալ տառերի դասավորությունը, կախված կարգավորումներից և ձեռքի ափի դիրքից, հնարավոր է փոփոխել:

Հաղորդագրության տեքստը հավաքելու համար անհրաժեշտ է ընդամենը բութ մատով սեղմել ձեռքի ափին արտացոլված վիրտուալ կոճակները: Կարելի է օգտագործել ինչպես QWERTY-ստեղնաշարը, այնպես էլ հեռախոսային T9 տարբերակը:

Սպասվում է, որ Samsung ակնոցները պաշտոնապես կներկայացվեն սեպտեմբերին Բեռլինում կայանալիք IFA ցուցահանդեսի շրջանակներում: Սարքավորումը ծառայելու է որպես նվագարկիչ, ինչպես նաև էկրանին հայտնվելու են օգտատիրոջ սմարթֆոնի բոլոր ծանուցումները: