Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բջջային խաղերի ծրագրավորողները իրենց շահույթի 50%-ը ստանում են օգտատերերի 0,15%-ից
02/03/2014 15:07

Բջջային խաղերի ծրագրավորողները իրենց շահույթի 50%-ը ստանում են օգտատերերի 0,15%-ից

Swrve վերլուծական ընկերությունը ուսումնասիրել և պարզել է, որ անվճար բջջային խաղերի ծրագրավորողներն իրենց շահույթի 50%-ը ստանում են օգտատերերի 0,15%-ից:

Ընկերության տվյալներով՝ 2014 թվականի հունվարին ակտիվ օգտատերերի 1,5%-ը նվազագույնը մեկ անգամ խաղ է գնել անվճար բջջային խաղերի բաժնից, ընդ որում՝ նրանց վճարումների 10%-ը կազմել է ծրագրավորողների ամբողջ շահույթի ուղիղ կեսը: Վճարովի ծառայություններից օգտվող օգտատերերի մոտ 49%-ը կատարել է մեկ գնում, իսկ 13%-ը`հինգ և ավելի: Ընդհանուր վճարումների 67%-ը կազմել են 1-5 դոլար արժողությամբ խաղերը, իսկ 50 դոլարից բարձր արժողությամբ խաղերը` ընդամենը 0,7%-ը, ընդ որում՝ այս գումարն ապահովել է ընդհանուր շահույթի 9%-ը: Խաղերի ընդհանուր գնումների միջին արժեքը կազմել է 5,94 ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, IDC վերլուծական ընկերության կողմից ներկայացված հաշվետվության տվյալներով՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Google Play և iOS հավելվածների խանութներում ծրագրավորողների ստացած շահույթի 75%-ն ապահովել են խաղերը: iOS հարթակում առավել շահութաբեր են եղել Clash of Clans, Puzzle & Dragons և Candy Crush Saga, իսկ Google Play-ում` Puzzle & Dragons, Candy Crush Saga և Monster Taming խաղերը: