Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ideum Platform. Android օպերացիոն համակարգով 46 դույմանի սենսորային սեղան
21/02/2014 17:29

Ideum Platform. Android օպերացիոն համակարգով 46 դույմանի սենսորային սեղան

Նախկինում արդեն հիշատակվել էր Ideum ընկերության կողմից արտադրվող «խելացի» սեղանի մասին, որն ըստ էության մեծ սենսորային դիսփլեյով համակարգիչ է, սակայն նախորդ մոդելներն աշխատում էին Windows օպերացիոն համակարգով, իսկ այժմ խոսքը Ideum Platform 46-ի մասին է, որի աշխատանքի հիմքում ընկած է Android օպերացիոն համակարգը:

Platform 46-ն աշխատում է Android-ի 4.1 Jellybean տարբերակով և 3,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Intel պրոցեսորով: Գադջեթն ունի 16 Գբ հիմնական հիշողություն և 1920х1080 պիքսել թույլատրությամբ 46 դույմանի սենսորային էկրան:

Սպասվում է, որ Platform 46-ը վաճառքի կներկայացվի այս տարի` 7000 ԱՄՆ դոլարով: Ideum ընկերությունը մտադիր է նաև թողարկել նմանատիպ մի սարքավորում, որը հնարավորություն կտա ներբեռնել միաժամանակ երկու օպերացիոն համակարգ: