Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Չինաստանում կրկնօրինակում են անգամ չինական արտադրության սմարթֆոնները
27/12/2013 16:54

Չինաստանում կրկնօրինակում են անգամ չինական արտադրության սմարթֆոնները

Չինական Gionee ընկերությունը թողարկել է նոր սմարթֆոն, որն արտաքնապես շատ նման է չինական Oppo ընկերության Oppo N1 սմարթֆոնին:

Նոր սմարթֆոնը ստացել է Gionee Elife E7 Mini անվանումը: Սմարթֆոնի մեջ տեղադրվել է MediaTek MT6592 պրոցեսոր, որի հզորությունը 1,7 GHz է:  Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կազմում է 1ԳԲ, իսկ ներքին կրիչի ծավալը 8 ԳԲ է: Սմարթֆոնի վրա տեղադրվել է պտտվող 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչն առաջին անգամ կիրառվել էր Oppo N1-ի վրա:

Ներկա պահին սմարթֆոնը վաճառվում է միայն Հնդկաստանում և Չինաստանում` 300 ԱՄՆ դոլարով: