Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պլանշետների ներքին հիշողությունը կտրուկ կաճի
10/09/2013 19:47

Պլանշետների ներքին հիշողությունը կտրուկ կաճի

Հայտնի է, որ պլանշետները աչքի չեն ընկնում ներքին հիշողության մեծ ծավալներով և զգալիորեն զիջում են նոթբուքերին և անձնական համակարգիչներին: Պնաշետները հիմնականում ունենում են առավելագույնը 128GB ներքին հիշողություն, իսկ հիմնական մասը` 16-64Gb:

Հիշողության կոշտ կրիչների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը` Seagate ընկերությունը, փորձում է «հեղափոխություն» իրականացնել պլանշետների ոլորտում: Ընկերության կողմից ցուցադրվել է հատուկ պլանշետների համար արտադրված Ultra Mobile HDD կոշտ սկավառակը, որի ծավալը 500 GB է, արագությունը` 600ՄԲ/վ:

Seagate-ում մշակվել են լուծումներ, որոնք թույլ են տալիս Ultra Mobile HDD-ի օգտագործման ընթացքում բարձր պահել պլանշետի աշխատունակությունը և չավելացնել ծախսվող էներգիայի ծավալները: Դրա համար առաջարկվում է Ultra Mobile HDD-ն օգտագործել կից flash հիշողության հետ, որտեղ flash հիշողությանը կհատկացվի cache-ի դերը: Մշակվել են այլ նետաքրքիր լուծումներ ևս, օրինակ` պլանշետի ընկնելու դեպքում 60 միլիվայրկյանի ընթացքում կակտիվանա հատուկ ծրագիրը, որը կփակի կոշտ սկավառակի մագնիսե գլխիկները, ինչն էլ այն կպաշտպանի վնասվելուց: Բաց է մնում միայն մեկ հարց, թե որքանով կազդի Ultra Mobile HDD-ի տեղադրումը պլանշետների գնի վրա: