Sansung-ը ներկայացրել է Galaxy Gear խելացի ժամացույցները

Sansung-ը ներկայացրել է Galaxy Gear խելացի ժամացույցները

Բեռլինում ընթացող IFA ցուցահանդեսի ընթացքում Samsung կորպորացիան ներկայացրել է Samsung Galaxy Gear խելացի ժամացույցները: Ժամացույցն իրենից ներկայացնում է հավելյալ սարք, որն աշխատում է Samsung Galaxy հեռախոսի կամ պլանշետի հետ միասին: Ամեն անգամ, երբ դուք հեռախոսի կամ պլանշետի միջոցով կստանաք նամակ կամ հաղորդագրություն Galaxy Gear-ը կզգուշացնի այդ մասին և դրանք կարդալու կամ դրանց հետ այլ գործողություններ կատարելու հնարավորություն կտա: Իհարկե հնարավորություն կա նաև զանգ կատարել, լսել երաժշտություն, դիտել նկարներ, հաշվարկել քայլերի ընթացքը կամ վառված կալորիաները:

Սարքավորումն օժտված է 320 x 320 կետայնությամբ և 1.63" տրամագծով Super AMOLED էկրանով: Այն ունի Bluetooth 4.0 + BLE: Ժամացույց օժտված է 1.9MP տեսախցիկով, որի օգնությամբ կարելի է նկարահանել 10 վայրկյան տևողությամբ և 720p որակով տեսանյութեր ու իհարկե լուսանկարներ:

Ներկայումս Galaxy Gear ժամացույցները համատեղելի են միայն Galaxy Note 3-ի և Note 10.1-ի հետ: Մոտ ապագայում ժամացույցները կաշխատեն նաև  Galaxy S4 և Galaxy S3 սմարթֆոնների հետ: Ժամացույցը սմարթֆոնի կամ պլանշետի հետ աշխատում է մինչև 1.5 մետր հեռավորության վրա: Ժամացույցի վրա տեղադրված Find My Device ֆունկցիայի շնորհիվ հնարավորություն է տրվում գտնելու ժամացույցին կից սմարթֆոնը կամ պլանշետը:

Հատուկ ժամացույցի համար ստեղծվել է 70 հավելված: Ժամացույցն արտադրվելու է 6 տարբեր գույներով: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին` աշխարհի 140 երկրում և կարժենա մոտ 300 դոլար:

Կարճ հասցե: geek.am/u/3059.html
Samsung Samsung IFA Samsung Galaxy Note III Samsung Galaxy Gear Խելացի ժամացույցներ Super AMOLED Գերմանիա Samsung Note 10.1 Samsung Galaxy S4 Samsung Galaxy S3 Եվրոպա Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS