Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել
21/03/2024 14:20

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի:

Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման առաջին և միակ լուծումն է, որն օգտագործում է հիբրիդային բանականություն՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում: Այն համատեղում է բարդ ֆինանսական մոդելները, որոնք վերապատրաստվել են ավելի քան 1.9 միլիոն ֆինանսական փաստաթղթերի վրա, ներառյալ վարկային դիմումները, SEC-ի հայտերը, ESG-ի հետ կապված փաստաթղթերը, բանկային քաղվածքները և այլն:

«Cognaize-ի AI պլատֆորմի և ֆինանսական ծառայությունների կազմակերպությունների փաստաթղթերի ավտոմատացման հիբրիդային մոտեցումը Business Intelligence Group-ի կողմից այս մրցանակն ավելի է ընդգծում մեր աճող շուկայի առաջատարությունը և նորարարության տեմպերը»,- նշել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:

Հիշեցնենք՝ Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրել է մեր հայրենակից Վահե Անտոնյանը: