Tech

SAP Startup Factory-ի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում  16 թիմ մասնակցել է աքսելերացիոն ծրագրին

SAP Startup Factory ծրագրի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում 16 B2B թիմ մասնակցեց 16-շաբաթյա աքսելերացիոն ակտիվություններին։ Ծրագրի ավարտին  թիմերը նաև հնարավորություն ստացան ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։

SAP Startup Factory ընտրական փուլերում ժյուրի կազմի անդամներն էին Ռոման Գումենյուկը (Co-Innovation Architect at Global SAP Co-Innovation Lab Network), Անդրեյ Յակիմովը (Chief Technology Officer at SAP CIS), Ինբար Յակոբին (Program Manager at SAP.iO Foundry Tel Aviv), Կարեն Վարդանյանը (Fund Manager at Sprint Crowdfunders’ Fund, Partner at Formula VC), Գրիգոր Հովհաննիսյանը (Director at BANA – Business Angel Network of Armenia, Partner at Formula VC), Նիկիտա Ռաժեվը (Senior Business Development Manager at SAP) և Սթիվեն Թոնգը (Head at SAP.iO Foundry Singapore)։

Մասնակիցներին աջակցություն է տրամադրվել շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու և SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։

Այս պահի թիմերից 5-ը շարունակում են SAP ինտեգրացիաները, ևս 4-ը ինտեգրացիայի փուլին հասնելու ակտիվ գործընթացի մեջ են։

Շուտով կազդարարվի SAP Startup Factory-ի երրորդ շրջափուլի հայտադիմումների փուլը, և B2B թիմերը կրկին հնարավորություն կստանան մասնակցել աքսելերացիոն ծրագրին։

SAP Startup Factory աքսելերացիոն ծրագիրը համախմբել է միջազգային և տեղացի լավագույն մենթորներին, SAP մասնագետներին և ստարտափ էկոհամակարգի փորձառու էքսպերտներին։Մշակված լինելով անհատական սկզբունքով՝ ծրագիրը հնարավորություններ կստեղծի յուրաքանչյուր մասնակից ստարտափի հետագա զարգացման համար և կնպաստի հայկական ընկերությունների առաջխաղացմանը միջազգային շուկայում։

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»:

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցներին: BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականացումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների      կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ: 

Recent Posts

Evido Armenia-ն Digitec Expo 2023-ում

Meta-ի վաճառքի լիազորված գործընկեր Evido-ն մասնակցել է Digitec Expo 2023-ին՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 13-ից…

11 hours ago

Seaside Startup Summit 2024-ը կանցկացվի ԱՄԷ-ում

Փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվի Seaside Startup Summit 2024-ը:  Այս անգամ ստարտափերներին ու ներդրողներին կընդունի Ռաս ալ-Խայման: Գրանցման համար…

14 hours ago

Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023

Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից ներբեռնվող առաջատար անվճար…

1 day ago

«Կասպերսկի»-ն կազմել է 2024-ի ֆինանսական կիբեռսպառնալիքների կանխատեսումը

«Կասպերսկի» ընկերությունը կազմել է 2024-ի ֆինանսական կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանխատեսումը, որի համաձայն՝ ֆինանսական կիբեռանվտանգության փորձագետները ստիպված կլինեն լուծել բազմաթիվ բարդ խնդիրներ…

3 days ago

Insight-ը ձեռք է բերել Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA-ն

Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը (NASDAQ:NSIT), որը թվային նորարարության միջոցով նպաստում է հաճախորդների հաջողությանը, հայտարարեց, որ ավարտել է ամպային բիզնեսի…

3 days ago

BANA Angels-ը անցկացրեց Angel Conference 2023 միջոցառումը

Դեկտեմբերի 2-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիուտի դահլիճում տեղի ունեցավ BANA Angels-ի ամենամյա Angel Conference միջոցառումը։ Հայաստանում հրեշտակային ներդրումները խթանող թվով 6-րդ համաժողովը…

3 days ago