Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ինժեներական քաղաքում կազմակերպվող «Ինժեներական դպրոց»-ի մասնակից ավագ դպրոցի աշակերտները հավաստագրեր են ստացել
21/02/2022 12:00

Ինժեներական քաղաքում կազմակերպվող «Ինժեներական դպրոց»-ի մասնակից ավագ դպրոցի աշակերտները հավաստագրեր են ստացել

Փետրվարի 19-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվող «Ինժեներական դպրոց» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ծրագիրն իր մեջ ներառում է երեք ուղղություն՝

  • ավիամոդելավորում,
  • ռոբոտաշինություն,
  • ռադիոէլեկտրոնիկա:

«Ինժեներական դպրոց» ծրագրի ուսումնական ծրագիրը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ԻՔ-ում գործող ՀԱՊՀ  «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի աջակցությամբ։

Երեք ամիս տևողությամբ անվճար դասընթացների ընթացքում մասնակից 34 աշակերտները ստեղծել են  ուսումնամարզական ինքնաթիռների մոդելներ, ռոբոտներ, 7-սեգմենտային դիսփլեյ, օսցիլոգրաֆ, լաբորատոր սնուցման աղբյուր և հաճախաչափ, որոնք ցուցադրվեցին միջոցառման շրջանակում:

Ծրագիրը լինելու է շարունակական և նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին ժամանակակից ամենապահանջված մասնագիտությանը՝ ճարտարագիտությանը, առաջացնելով սեր և հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ: