«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին
Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» և «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն: «cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել աննախադեպ տեմպերով և որակով:
Ներդրումային «Seed» ռաունդում «cognaize»-ում առաջատար ներդրողներն են ամերկյան «BAJ Accelerator» և «Argonautic Ventures» ընկերությունները, մյուս ներդրողներն են «Metaplanet Holdings»-ը («Skype»-ի համահիմնադիր և «Google DeepMind»-ի վաղ ներդրող Յան Տալինի աջակցությամբ) և միացել է հայաստանյան «Granatus Ventures» վենչուրային ընկերությունը՝ փակելով ռաունդը։
Հրեշտակ-ներդրողների շարքում նշանակալի են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախկին առաջին փոխնախագահ Ջեֆ Ինգբերը և ՆԱՍԱ-ի կողմից հովանավորվող «TRISH» ծրագրի գիտական խորհրդի անդամ դոկտոր Արմեն Խերլոփյանը:
Ֆինթեք ընկերությունը ներկայում կենտրոնացած է ամերիկյան և գերմանական շուկաների վրա: Այլոց շարքում, «cognaize»-ի հաճախորդներից են «Moody’s» վերլուծականը, Գերմանիայի երկրորդ ամենամեծ ապահովագրական «R+V» ընկերությունները:
Ընկերության հիմնական՝ 240 հոգանոց թիմն աշխատում է Հայաստանից, որի կազմում են տվյալների վերլուծության մասնագետներ, տվյալագետներ և այլն: Անձնակազմի թիվն աճել է՝ վերջերս կապիտալի ներգրավման և շուկայում ակտիվ առաջխաղացման շնորհիվ:
«Հիմա մեր ընկերությունն արագ զարգացման փուլ է մտել և ավելի շատ հաճախորդների աջակցելու ու մեր պրոդուկտների հետագա զարգացման նպատակով «cognaize»-ը հայտարարում է ևս 50 աշխատատեղերի ստեղծման մասին՝ գրավիչ պայմաններով, ներառյալ աշխատակիցների բաժնետոմսերի օպցիոն ծրագիրը», – նշել է «cognaize»-ի հիմնադիր տնօրեն Վահե Անտոնյանը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է