Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. iPhone-ների թարմացման հնարավորություն
18/04/2019 07:39

Ucom. iPhone-ների թարմացման հնարավորություն

Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել դրանք:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդ: Բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման  կենտրոնում։ Թարմացման  ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։

 «Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիակական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։