Վերջին 20 տարվա աշխարհի ամենահայտնի բջջային հեռախոսները
Վերջին 20 տարում բջջային կամ շարժական տեխնոլոգիաները հսկայական առաջընթաց են գրանցել: Համեմատելու համար բավական է հիշել Արմենտելի կողմից առաջինը վաճառի հանված Siemens հսկայական հեռախոսները։
Վերջին 20 տարում աշխարհում բջջային հեռախոսների հազարավոր մոդելներ են արտադրվել, որոնց մեծ մասի մասին ոչ ոք այլևս չի հիշում։ Սակայն կան մոդելներ, որոնցից ամեն մեկն իր ժամանակաշրջանում եղել է առաջինը և մինչ այժմ վառ հիշողություններ թողել օգտատերերի մոտ։
Ներկայացնում ենք վերջին 20 տարվա աշխարհի ամենահայտնի, պահանջված և սիրված բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները։
1996 – Motorola StarTAC
Առաջին ծալվող բջջային հեռախոսը, որը նշմարեց բջջային հեռախոսների զարգացման ուղղությունը։ Հեռախոսն արժեր մոտ 1000 դոլար։ Աշխարհում վաճառվել է մոտ 60 մլն Motorola StarTAC։
1997 – Nokia 6110
Հեռախոս, որը բջջային սարքերի աշխարհ բերեց միանգամից մի քանի նորամուծություն։ Դրանցից գլխավորներն են առաջին պատկերներով մենյուն և օձ խաղը։ Այս հեռախոսի վրա է առաջինը տեղադրվել տվյալների փոխանակման ինֆրակարմիր մոդուլ։
1998 – Nokia 5110
Ֆինլանդական ընկերության ամենահայտնի մոդելներից մեկն է, որը բավական մատչելի էր։ Աշխարհում վաճառվել է այս մոդելի 160 մլն հեռախոս։
1999 – Nokia 3210
Առաջին բջջային հեռախոսներից մեկն էր, որի ալեհավաքը տեղադրված էր սարքի ներսում։ Մոդելը մեծ պահանջարկ ունեցավ, աշխարհում վաճառվել է այս մոդելի 160 մլն հեռախոս։
2000 – Nokia 3310
Լեգենդար հեռախոս։ Մոդելը վայելում է աշխարհի ամենապինդ բջջային հեռախոսի համբավը։ Չնայած նման փառքին, 3310-ը վաճառքի ծավալներով մի փոքր զիջում է նախկին երկու մոդելներին։ Աշխարհում վաճառվել է 3310-ի մոտ 126 մլն օրինակ։
2001 – Ericsson T39
Նորարարական արտաքինով բջջային հեռախոս, որի վրա տեղադրված էր Bluetooth:
2002 – Nokia 7650
Տեխնոլոգիապես նորարարական մոդել, որի էկրանը գունավոր էր և կար տեղադրված ֆոտոխցիկ, որը 640х480 պիքսել չափի լուսանկարներ էր նկարում։
2003 – Nokia 1100
Նոկիայի կողմից արտադրված ամենահասարակ հեռախոսներից մեկը, որն արտադրվեց 5 տարի և վաճառվեց 200 մլն օրինակով։
2004 – Motorola RAZR V3
Ամենաոճային բջջային հեռախոսներից մեկն աշխարհում, որն առանձնանում էր իր բարակությամբ և մեծ էկրանով։ Աշխարհում վաճառվել է 130 մլն RAZR V3։
2005 – Sony Ericsson K750i
Sony Ericsson-ի կողմից արտադրված լավագույն մոդելներից մեկը, որն առանձնանում էր և տեխնոլոգիական, և որակական հատկանիշներով։
2006 – Nokia N73
Նոկիայի ամենահայտնի մոդելներից մեկը, որը դեռևս սմարթֆոն չէր, սակայն տեխնոլոգիապես բավական զարգացած էր։
2007 – iPhone
Apple-ի կողմից արտադրված առաջին բջջային հեռախոսը կամ ավելի ճիշտ՝ սմարթֆոնը, որը հեղափոխություն առաջացրեց բջջային սարքավորումների ոլորտում։
2008 – HTC Dream
Առաջին Android սմարթֆոնը, որն ազդարարեց Google-ի մուտքը շարժական սարքավորումների և օպերացիոն համակարգերի ոլորտ։
2009 – iPhone 3GS
Apple-ի կողմից արտադրվող iPhone-ների չորրորդ սերունդ, որը մեծաքանակ վաճառքներ ունեցավ։ Թողարկման միայն առաջին շաբաթում վաճառվեց մեկ միլիոն օրինակ։
2010 – Nokia 5230
Նոկիայի պատասխանը HTC-ին և Apple-ին։ Վաճառվել է այս մոդելի մոտ 150 մլն օրինակ։
2011 – Apple iPhone 4S
Apple-ի առաջին սմարթֆոնը, որի վրա գործարկվել է Սիրի ձայնային օգնականը։ Վաճառվել է սմարթֆոնի 83 մլն օրինակ։
2012 – Samsung Galaxy S*
Սամսունգի և Գուգլի համագործակցության մեկնարկը բավական հաջող ստացվեց։ Samsung Galaxy S շարքի մոդելները մինչ այժմ մնում են Android սմարթֆոնների առաջատարների շարքում։
2013 – Nokia Lumia 1020
Նոկիայի հերթական սմարթֆոնն առանձնանում էր իր տեսախցիկով, որի կետային խտությունը կազմում էր 41 ՄՊ։
2014 – iPhone 6 и 6 Plus
iPhone-ի նոր սերունդի սմարթֆոններ, որոնք ունեն բարձր տեխնիկական հատկանիշներ։ Վաճառքի ծավալները նույնպես բավական մեծ են։
2015 – Samsung Galaxy S6 edge
Կորացված էկրանով Android սմարթֆոն, որի տեխնիկական շատ ցուցանիշներ դեռևս մնում են չգերազանցված։
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է