Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը գործարկել է «Սակագնային խորհրդատու» ծառայությունը
14/08/2015 11:38

Beeline-ը գործարկել է «Սակագնային խորհրդատու» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Սակագնային խորհրդատու» ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները կարող են էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ անվճար տեղեկատվություն իրենց համար առավել շահավետ և հարմար սակագնային փաթեթի վերաբերյալ:
Խորհրդատվություն ստանալու համար բաժանորդը պետք է իր էլեկտրոնային փոստի հասցեն ուղարկի 2210 անվճար կարճ համարին, որից հետո նա նշված հասցեով կստանա իր համար առավել հարմար սակագնային փաթեթի նկարագրությունը: Սակագնային փաթեթն առաջարկվում է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդի կողմից օգտագործված ծառայությունների ծավալի հիման վրա. Beeline ցանցում և ՀՀ և ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցերում օգտագործված խոսելաժամանակ, SMS-հաղորդագրությունների քանակ և օգտագործված ինտերնետի ծավալ։

«Բաժանորդների պահանջները բավարարելու նպատակով մեր ընկերությունն առաջարկում է բազմաթիվ սակագնային փաթեթներ և ծառայություններ, որոնցից մեր հաճախորդները գտնում են իրենց համար առավել հարմար տարբերակ: Եթե նախկինում բաժանորդները սակագնային փաթեթն ընտրում էին ինքնուրույն կամ ընկերների և հարազատների խորհրդով, ապա այժմ «Սակագնային խորհրդատու»-ն պատրաստ է այս ամենն իրականացնել Beeline-ի բոլոր հաճախորդների համար` առաջարկելով ամենաշահավետ սակագնային փաթեթը, – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Սակագնային խորհրդատու» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am պաշտոնական կայքում։