Beeline. Երևանում ընդլայնվում է գերարագ ինտերնետի ծառայության աշխարհագրությունը

Beeline. Երևանում ընդլայնվում է գերարագ ինտերնետի ծառայության աշխարհագրությունը

Գերարագ օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Հարավ-Արևմտյան թաղամաս վարչական շրջաններում:

Ավան և Նոր Նորք համայնքների երկու շենքում, որտեղ «Beeline ինտերնետ» ծառայությանը միացել են ամենամեծ թվով բաժանորդներ, Beeline-ը և ImYerevan.com պորտալը բարեկարգել և նկարազարդել են շքամուտքերը: Ծրագիրը ստացել է «Երևանյան շքամուտքեր» Street Art անվանումը:

«Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետն արագորեն զարգանում է, և մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Երևանի բոլոր շրջաններում այն գործարկելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում հազարավոր բաժանորդներ նախապատվություն տվեցին Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետին, և ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել իր բաժանորդներին: Մենք նկարազարդեցինք և բարեկարգեցինք բնակելի շենքերի շքամուտքերը և նախատեսում ենք շարունակել այս ծրագիրը այն շրջաններում և այն շենքերում, որոնց բնակիչները կընտրեն մեր ընկերության որակյալ գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այս նախագիծը կարևոր է նրանով, որ նկարազարդման աշխատանքներին մասնակցել են շենքի փոքրիկ բնակիչները, ինչը մեզ հնարավորություն տվեց նրանց գիտակցության մեջ սերմանել պատասխանատվության գիտակցում և միջավայրի հանդեպ ուշադիր վերաբերմունք և զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը: Վստահ եմ` նկարիչների հետ մասնակցելով նկարազարդման աշխատանքներին, երեխաները հետագայում ոչ միայն մաքուր կպահեն սեփական շքամուտքը, այլ նաև ավելի ուշադիր կլինեն քաղաքի մաքրության հանդեպ: «Երևանյան շքամուտքեր» ծրագիրը դարձավ Երևանի բակերի բարեկարգման և նկարազարդման նախագծի յուրօրինակ տրամաբանական շարունակությունը», - նշեց ImYerevan.com կայքի ղեկավար Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ շքամուտքերի ձևավորման նկարազարդումների պատրաստման համար օգտագործվել են հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գեղարվեստական մոտիվները, ինչպես նաև քաղաքի պատմական և տեխնոլոգիական զարգացման գաղափարը:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5038.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին Գերարագ ինտերնետ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS