Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone 6s-ը կարողանալու է որոշել հպման ուժգնությունը
19/01/2015 12:30

iPhone 6s-ը կարողանալու է որոշել հպման ուժգնությունը

Գաղտնիք չէ, որ Apple-ն արդեն սկսել է հաջորդ՝ iPhone 6s մոդելի սմարթֆոնի վրա իր աշխատանքները: Գաղտնիք չէ նաև այն, որ նոր սարքը հագեցած է լինելու մի շարք նոր ֆունկցիաներով ու զգալիորեն բարելավված տեխնիկական հատկություններով: 

Սպասվող նորարարություններից մեկը Force Touch ֆունկցիան է, որի օգնությամբ սմարթֆոնը կկարողանա որոշել էկրանին՝ օգտատիրոջ մատի հպման ուժգնությունը: Այս գործառույթն առաջին անգամ ի հայտ է եկել Apple Watch «խելացի» ժամացույցներում: Որպես ևս մեկ նորարություն կարելի է նշել շատ ավելի հզոր՝ Apple A9 պրոցեսորը: 

Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոր մոդելում զգալիորեն բարելավվելու է տեսախցիկը: Նախնական տվյալների համաձայն՝ այն բաղկացած է լինելու ֆոկուսային հեռավորությունը փոփոխելու հատկությամբ հագեցած երկու ոսպնյակներից: