Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Beeline-ը հայտարարում է հատուկ ամանորյա ակցիայի անցկացման մասին` ֆիքսված կապի բաժանորդների համար: 2015թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կարժենան 0 դրամ:

«Տարեվերջին Beeline-ը ներկայացրեց մի շարք անակնկալներ հաճախորդների համար: Ֆիքսված կապի բաժանորդներին մեր հերթական նվերը նրանց հնարավորություն կընձեռի հունվարի 1-ին շնորհավորել իրենց մտերիմներին ու հարազատներին Հայաստանում և Արցախում միանգամայն անվճար: Սրտանց շնորհավորում եմ Beeline բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում, որ 2015 թվականը նրանց պարգևի ավելի շատ հաճելի անակնկալներ, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ», - նշեԼ է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:      

Նշենք, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

Beeline-ից տեղեկացնում են, որ 2014թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե:

Կարճ հասցե: geek.am/u/4732.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS