Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kodak-ը սեփական բրենդի ներքո սմարթֆոն է թողարկելու
27/12/2014 12:37

Kodak-ը սեփական բրենդի ներքո սմարթֆոն է թողարկելու

Լաս Վեգասում կայանալիք CES ցուցահանդեսին Kodak ընկերությունը պատրաստվում է սեփական բրենդի ներքո թողարկված Android-սմարթֆոն ներկայացնել: Սարքը մշակվելու է Built Group ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է բջջային սարքերի նախագծմամբ, ինչպես նաև համագործակցում է մի շարք հանրաճանաչ բրենդերի հետ:  Built Group-ը զբաղվելու է նոր սմարթֆոնի մշակմամբ, իսկ Kodak-ն, իր հերթին, ապահովելու է ծրագրային միջուկն ու տեսախցիկը: 

Սմարթֆոնի տեխնիկակն հատկությունների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել: Հայտնի է միայն, որ այն օգտատերերին հնարավորություն է տալու բարձր որակի լուսանկարներ անել, մշակել դրանք ու հրապարակել համացանցում: