Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Одноклассники» սոցցանցի հավելվածում ձայնային չաթի ծառայություն է ավելացել
22/12/2014 12:56

«Одноклассники» սոցցանցի հավելվածում ձայնային չաթի ծառայություն է ավելացել

OK.ru սոցիալական ցանցի հավելվածը նոր հնարավորությամբ է համալրվել: Push2Talk ֆունկցիայի շնորհիվ օգտատերերն այսուհետ կկարողանան ձայնային հաղորդագրություններ ստանալ և ուղարկել: 

Նոր գործառույթն աշխատում է ռացիայի սկզբունքով: Խոսելու ընթացքում անհրաժեշտ է սեղմած պահել համապատասխան կոճակը, իսկ թողնելուց անմիջապես հետո հաղորդագրությունը պահպանվում է: Այն ստանալուց հետո զրուցակիցը կարող է պատասխան հաղորդագրություն ուղարկել: Ձայնագրության տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ի դեպ, բոլոր ձայնագրությունները չաթում պահպանվում են:

Հավելվածը տվյալ պահին բացարձակ անվճար է և հասանելի է հիմնական բոլոր հարթակներում: