Գրկախառնվելու ցանկությու՞ն ունեք, ներբեռնե՛ք Cuddlr հավելվածը

Գրկախառնվելու ցանկությու՞ն ունեք, ներբեռնե՛ք Cuddlr հավելվածը

Գուցե տարօրինակ հնչի, բայց Cuddlr-ը մի հավելված է, որն անծանոթ մարդկանց ֆիզիկական կոնտակտ հաստատելու հնարավորություն է տալիս՝ առանց հետագա բացատրությունների անհրաժեշտության: Ավելին` «գրկախառնվել» բառը Cuddlr-ում շատ ավելի լայն իմաստ է ձեռք բերում: Կարելի է, օրինակ, որևէ օգտատիրոջ խնդրել, որպեսզի նա Ձեր ձեռքը բռնած խանութ ուղեկցի Ձեզ կամ էլ շոյի Ձեր մազերը: 

Հավելվածը ներբեռնելուց և ակտիվացնելուց հետո այն ցույց կտա, թե որ օգտատերերն են Ձեզ ամենամոտը գտնվում և տվյալ պահին օնլայն ռեժիմում են: Եթե որևէ մեկը Ձեզ գրկախառնվելու առաջարկ է անում, մտածելու ժամանակն այնքան էլ երկար չէ, քանի որ առաջարկն ուժի մեջ է մնում միայն 15 րոպե: Հավելվածը մի քանի հաղորդագրությամբ փոխանակվելու հնարավորություն է տալիս, որպեսզի օգտատերերը կարողանան որոշել հանդիպման վայրն ու ժամը: 

Cuddlr-ն առայժմ հեռու է իդեալական լինելուց: Կան մի շարք թերություններ, որոնք ժամանակի ընթացքում, հուսով ենք, կշտկվեն: Դրանցից մեկն այն է, որ հավելվածը նոր նկարներ ներբեռնելու հնարավորություն չի տալիս, այն օգտագործում է Facebook-ի օգտահաշվի նկարը: Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են նոր ծանոթություններ ձեռք բերել, առաջարկում ենք առանց երկար մտածելու ներբեռնել հավելվածը: Այն արդեն հասանելի է iOS սարքերի համար: Մոտ ապագայում կգործարկվի նաև Cuddlr-ի Android տարբերակը:

Կարճ հասցե: geek.am/u/4650.html
Հավելվածներ Cuddlr Apps

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2696 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ռոստելեկոմ. նոր առաջարկ` առցանց բաժանորդագրություն ձևակերպողների համար

«Ռոստելեկոմ» Հայաստանը նոր ձևաչափով է հանդես գալիս իր բաժանորդների համար՝ հնարավորություն ընձեռելով բաժանորդագրությունը ձևակերպել նաև առցանց պարզեցված տարբերակով։ Բացի այդ, առաջին մեկ ամիսը անվճար ծառայություններ կստանան ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS