Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Mozilla-ն այսուհետ հասանելի կլինի նաև iOS սարքերում
04/12/2014 10:32

Mozilla-ն այսուհետ հասանելի կլինի նաև iOS սարքերում

Mozilla-ն որոշում է կայացրել բավարարել օգտատերերի պահանջարկը և թողարկել Firefox բրաուզերի iOS տարբերակը, իսկ ընդամենը մեկ տարի առաջ ընկերությունը կտրականապես դեմ էր այդ քայլին գնալ: 

Միանգամայն հնարավոր է, որ նման հնարավորության համար օգտատերերը, ովքեր շատ էին ցանկանում իրենց iOS սարքերով օգտվել Firefox բրաուզերի ծառայություններից, պետք է շնորհակալություն հայտնեն ընկերության նորընտիր գլխավոր տնօրենին: Հիշեցնենք, որ Mozilla-յի ներկայիս ղեկավար Քրիս Բերդն իր պաշտոնը ստանձնել է այս տարվա ամռանը: 

Նախկինում ընկերությունը հրաժարվում էր թողարկել բրաուզերի iOS տարբերակը, քանի որ Apple-ի վարած քաղաքականությունը թույլ չէր տալիս համակարգում բացի JavaScript-ից օգտագործել նաև այլ ծրագրավորման լեզուներ, ինչի հետևանքով Safari-ն գրեթե միշտ հաղթողի դերում էր: iOS-ի նոր տարբերակում Apple-ը որոշել է թույլ տալ օգտագործել Nitro-ն, որից և օգտվում է Mozilla ընկերությունը: