Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Oppo R5. աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը
30/10/2014 13:00

Oppo R5. աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

Չինական Oppo ընկերությունը ներկայացրել է 4,85 մմ հաստությամբ R5 սմարթֆոնը, որը ներկա պահին ամենաբարակն է համարվում աշխարհում: Սարքի երկարությունը կազմում է 148,9 մմ, իսկ լայնությունը՝ 74,5 մմ: 

Oppo R5-ն ունի ալյումինե կորպուս, AMOLED տեխնոլոգիայով պատրաստված  5,2 դյույմանոց դիսփլեյ: Որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Color OS 2.0 ֆիրմային օպերացիոն համակարգը, որի հիմքում ընկած է Android 4.4-ը: Սարքն աշխատում է 1.5 ԳՀց հաճախականությամբ Cortex-A53 պրոցեսորով: 

Սմարթֆոնը հագեցած է 2 Գբ օպերատիվ հիշողությամբ, 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներով: Արագ լիցքավորման համակարգը թույլ է տալիս 30 րոպեում լիցքավորել մարտկոցի 75%-ը:

Oppo R5 գերբարակ սմարթֆոնի վաճառքը մեկնարկելու է դեկտեմբերին, իսկ գինը կազմելու է 499 ԱՄՆ դոլար: