Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
MallER Play. հավելված, որը «կենդանացնում» է առարկաները
29/10/2014 14:30

MallER Play. հավելված, որը «կենդանացնում» է առարկաները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում MallER Play յուրօրինակ հավելվածը, որը կարող է «կենդանացնել» ցանկացած նկար, տեքստ կամ գովազդային պաստառ: Եկեք տեսնենք, թե ինչ սկզբունքով է աշխատում հավելվածը:

MallER Play-ի հեղինակները ստեղծել են սկաների և որոնման համակարգի հիբրիդ, որն աշխատում է շատ պարզ սկզբունքով: Օրինակ, որևէ ֆիլմի գովազդային պաստառ «կենդանացնելու» համար բավական է պարզապես սմարթֆոնի տեսախցիկը մոտեցնել դրան, ինչից անմիջապես հետո հավելվածը սկանավորում է նկարն ու հրահանգների ընտրության մի քանի տարբերակ առաջարկում: MallER Play-ը կարող է ֆիլմի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել, ցուցադրել ֆիլմի թրեյլերը կամ էլ կինոթատրոնի տոմսեր ամրագրել:     

Հավելվածը դուր կգա նաև գրքերի սիրահարներին: Սկանավորելով գրքի առաջին էջը՝ օգտատերը կարող է ծանոթանալ դրա բովանդակությանը, ինչպես նաև առցանց ընթերցել ամբողջ գիրքը: 

MallER Play-ն օգտատերերին ազատում է տարատեսակ հեռախոսահամարներ և կայքերի անուններ հիշելու անհրաժեշտությունից: Հավելվածի «մեկ հայացքը» բավական է, որպեսզի այն ներկայացնի օբյեկտի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Օրինակ, սկանավորելով որևէ բանկի տարբերանշան, օգտատերը տվյալ բանկ զանգահարելու հնարավորություն կստանա: 

Հավելվածն արդեն հասանելի է Google Play և App Store առցանց խանութներում: Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես է այն աշխատում, առաջարկում ենք դիտել ներկայացված տեսանյութը: