Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Google-ը բացելու է առցանց խանութ, որտեղ Ara Project սմարթֆոնի բաղկացուցիչ մասեր են վաճառվելու
27/10/2014 11:02

Google-ը բացելու է առցանց խանութ, որտեղ Ara Project սմարթֆոնի բաղկացուցիչ մասեր են վաճառվելու

Փոլ Երեմենկոյի խոսքերով՝ Google ընկերությունը ծրագրում է նոր առցանց խանութ գործարկել: Այն նման է լինելու արդեն իսկ գործող Google Play խանութին, սակայն հավելվածների փոխարեն նոր խանութում Project Ara մոդուլային սմարթֆոնի բաղկացուցիչ մասեր են վաճառվելու: 

Ընկերության այս նախաձեռնությունն օգտատերերի համար կստեղծի մի հարթակ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես արտադրվող մոդուլներիի բուն տեսականուն, այնպես էլ դրանց վերաբերյալ՝ մյուս օգտատերերի կողմից արված մեկնաբանություններին: Նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ստեղծել սեփական մոդուլները, այնուհետև ներկայացնել դրանք վաճառքի: 

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կգնահատեն արտադրողներն այս նախաձեռնությունը: Հիշեցնենք միայն, որ առաջին մոդուլային սմարթֆոնն, ամենայն հավանականությամբ, թողարկվելու է հաջորդ տարի: