Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ambient Display. Եվս մեկ նոր ֆունկցիա Android 5.0 Lollipop- ում
23/10/2014 13:41

Ambient Display. Եվս մեկ նոր ֆունկցիա Android 5.0 Lollipop- ում

Բոլորի կողմից այդքան սպասված Android L օպերացիոն համակարգը, որն ամենայն հավանականությամբ նոյեմբերի 3-ից արդեն հասանելի կլինի Nexus 6 սմարթֆոններում, մի շարք նորույթներ է առաջարկելու օգտատերերին, որոնցից մեկը Ambient Dispay ֆունկցիան է: 

Ենթադրվում է, որ Android 5.0 օպերացիոն համակարգում Ambient Display-ն աշխատելու է Moto X-ում առկա Active Display ֆունկցիայի նույն սկզբունքով: Դա նշանակում է, որ ցանկացած պահի, երբ օգտատերն իր ձեռքը վերցնի սմարթֆոնը, էկրանն անմիջապես ակտիվանալու է և ցուցադրելու է բաց թողնված զանգերն ու հաղորդագրությունները: 

Հարկ է նշել, որ ոչ բոլոր օգտատերերն են հնարավորություն ունենալու օգտվել վերոհիշյալ ֆունկցիայից, քանի որ այն հասանելի է լինելու միայն այն սմարթֆոններում, որոնք սարքային առումով համատեղելի կլինեն Ambient Display-ի հետ: