Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 սմարթֆոնը

IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Samsung կորպորացիան ներկայացրել է Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի Super AMOLED էկրանի չափը 5.7" է, իսկ կետային խտությունը՝ (1440 x 2560px): Սմարթֆոնը պատրաստված է պլաստիկից, որն արտաքինից նման է կաշվի: Սմարթֆոնում ներդրված է երկու ակտիվ պատուհան ֆունցկիան, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի գործողություն իրականացնել:

Հեռախոսի տեսախցիկը 13MP է, այն օժտված է պատկերի օպտիկական կայունացման ֆունկցիայով՝ Smart OIS, իսկ դիմային տեսախցիկը 3.7MP է: Ինչպես և Galaxy Note բոլոր մոդելները, Note 4 նույնպես ունի S-pen գրիչ, որի ֆունկցիոնալությունը զգալիորեն կատարելագործվել է:

Սմարթֆոնում ներդրված է նաև Fast Charging արագ լիցքավորման ֆունկցիան, որը սարքավորման լիցքավորման ժամկետը զգալիորեն կրճատում է, իսկ Ultra Power Saving Mode ֆունկցիան խնայում է սմարթֆոնի կողմից ծախսվող էներգիայի ծավալները՝ մինչև 7.5%: Սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբերին, այն կարտադրվի 4 գույնով՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները.

- Բջջային ցանցեր. GSM/ GPRS/ EDGE (850 / 900 / 1800 / 1900 Մհց), 3G (HSPA + 42 մ/վ, 850 / 900 / 1900 / 2100 Մհց), 4G (LTE Cat 4 150/ 50 մ/վ)
- Պրոցեսոր. ութ միջուկ (չորս միջուկ 1,9 Գհց + չորս միջուկ 1,3 Գհց)
- Ֆլեշ հիշողություն. 32 ԳԲ ներքին,  microSD՝ մինչև 64 ԳԲ
- Օպերոտիվ հիշողություն. 3 ԳԲ
- Էկրան. 5.7" (143,9 մմ) Quad HD Super AMOLED (2560 x 1440)
- Օպերացիոն համակարգ. Android 4.4 (KitKat)
- Հիմնական տեսախցիկ. 16 ՄՊ
- Դիմային տեսախցիկ. 3,7 ՄՊ
- Կապի հնարավորություններ. Wi-Fi 802.11 a/b/g/n/ac (HT80) MIMO, GPS / ԳԼՈՆԱՍՍ / Beidou, NFC, Bluetooth v 4.1 (BLE,ANT+), IR LED, USB 2.0, MHL 3.0
- Մարտկոց. 3220 mAh
- Չափս. 153,5 x 78,6 x 8,5 մմ
- Կշիռ. 176 գր

Կարճ հասցե: geek.am/u/4325.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS