
iPhone 6-ը կարող է զինվել Sony 13 Մպ տեսախցիկով
iPhone 6-ի բաղկացուցիչ մասերից մեկը, որն ամենայն հավանականությամբ անփոփոխ կմնա, տեսախցիկն է: Ենթադրվում է, որ սմարթֆոնն ունենալու է 8 Մպ տեսախցիկ, որն արդեն տեղադրվում է նաև iPhone 5s-ում: Որոշ կանխատեսումների համաձայն՝ iPhone-ի նոր մոդելում օգտագործվելու է Sony Exmor IMX220 տեսախցիկը, որը 1080p թույլատրությամբ տեսնյութեր նկարահանելու հնարավորություն է տալիս:
Sony-ն իր Exmor IMX220՝ արդեն 20 Մպ թույլատրությամբ տեսախցիկը մտադիր է օգտագործել նաև սեփական Xperia Z3 սմարթֆոնում, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մինչ այս տարվա վերջ: