Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Apple ընկերությունն App Store-ում ավելացնում է «Soccer Fever» բաժինը
12/06/2014 09:05

Apple ընկերությունն App Store-ում ավելացնում է «Soccer Fever» բաժինը

Apple ընկերությունն Աշխարհի Առաջնությանն ընդառաջ App Store առցանց խանութում գործարկում է նոր «Soccer Fever» բաժինը: Էջը բաղկացած է լինելու հավելվածների չորս բաժիններից, որոնցից առաջինն ընդգրկելու է ֆուտբոլային հավելվածները, ինչպիսին, օրինակ, FIFA պաշտոնական հավելվածն է: Երկրորդ բաժինը ներառելու է ֆուտբոլի հետ առնչվող մի շարք խաղեր: Երրորդ բաժինը հագեցած է լինելու «Share the Fever» սոցիալական հավելվածներով, իսկ չորրորդը՝ հավելվածներով, որոնք կօգնեն ուսումնասիրել Բրազիլիան:

Բացի այդ, iTunes Store-ում կառաջարկվեն նաև ֆուտբոլի հետ առնչվող գրքեր, ֆիլմեր և նույնիսկ բրազիլական երաժշտություն: Եթե ցանկություն ունեք դառնալու Աշխարհի Գավաթի մի մասնիկը, Apple-ն անշուշտ ընձեռում է այդ հնարավորությունը: