Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vertu-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոններից մեկը
04/06/2014 11:51

Vertu-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոններից մեկը

Լյուքս դասի հեռախոսների արտադրությամբ զբաղվող հանրահայտ Vertu ընկերությունը ներկայացրել է Signature Touch սմարթֆոնը: Signature Touch-ի արտաքինը իրականացված է Vertu-ին բնորոշ շքեղ ոճով: Սմարթֆոնի պատյանը տիտանե է, որն էլ իր հերթին պատված է բարձրորակ կաշվով: Սմարթֆոնի հետ տրվում է նաև Vertu Dedicated Concierge կոնսյերժ ծառայությունը: Հեռախոսում ներառված Vertu Life ծառայությունը մուտքի հնարավորություն է տալիս աշխարհով մեկ տեղի ունեցող էլիտար և փակ միջոցառումներին: Vertu Certainty համակարգն իր հերթին ապահովում է սմարթֆոնի և դրա պարունակության անվտանգությունը: iPass-ն իր հեթրին տալիս է աշխարհով մեկ Wi-Fi կապից օգտվելու լայն հնարավորություններ: Vertu Signature Touch-ը շուկա կհանվի 5 գույնով և 8 իրականացման 8 տարբերակով:

Ինչ կայանում է սմարթֆոնի տեխնիկական հատկություններին, ապա էկրանը 4.7″ է` 1080p  և 473 PPI: Էկրանը պաշտպանված է 118 կարատանոց շափյուղայի բյուրեղներից ստացված 5-րդ սերնդի ապակիով: Հիմնական տեսախցիկը 13Mp է, իսկ դիմայինը` 2.1, հիմնական տեսախցիկը իրականացվել է հայտնի Hasselblad ընկերության տեխնոլոգիաներով: Սմարթֆոնի ձայնային ապահովումն իրականացվել է հայտնի էլիտար ձայնային սարքավորումներ արտադրող B&O ընկերության կողմից: Signature Touch-ն աշխատում է Qualcomm Snapdragon 2.3GHz պրոցեսորով: Ներքին հիշողության ծավալը 64GB է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնը վաճառքի կհանվի այս ամիս, բազային տարբերակի արժեքն է 7900 եվրո: