Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Լյուքս դասի սմարթֆոններ Gresso ընկերության կողմից
20/05/2014 07:08

Լյուքս դասի սմարթֆոններ Gresso ընկերության կողմից

Լյուքս դասի սմարթֆոնների սեգմենտը համալրվել է ևս մեկով: Gresso ընկերությունը թողարկել է Gresso Radical Black տիտանե կորպուսով նոր մոդելը:

Սարքը երկքարտանի է, ունի 960×540 պիքսել թույլատրությամբ 4.5 դյույմանի դիսփլեյ, 8 Մպ տեսախցիկ, 36 Գբ ֆլեշ-հիշողություն և աշխատում է 1.2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորորով, իսկ ծրագրային հիմք է հանդիսանալու Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգը:

Սմարթֆոնը վաճառքի կներկայացվի երեք տարբերակներով՝ R1, R2 և R3, որոնցից առաջինը՝ Radical Black R1-ը, որն իր վրա կկրի ընկերության՝ տիտանից պատրաստված ապրանքանշանը, կարժենա 2500 ԱՄՆ դոլար, իսկ R2 և R3 մոդելները, որոնց պատրաստման մեջ օգտագորվելու են համապատասխանաբար դեղին և սպիտակ ոսկիներ, կարժենան 300 ԱՄՆ դոլար: