Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Foursquare-ը թողարկել է չեքինների համար նախատեսված Swarm հավելվածը
16/05/2014 10:25

Foursquare-ը թողարկել է չեքինների համար նախատեսված Swarm հավելվածը

Foursquare ընկերությունը թարմացրել է iOS և Android օպերացիոն համակարգերի՝ չեքինների համար նախատեսված հավելվածը և թողարկել ևս մեկը՝ Swarm հավելվածը: Հիմնական հավելվածը ներառելու է միայն նոր վայրեր փնտրելու և առաջարկելու ֆունկցիան, իսկ չեքինները կտեղափոխվեն Swarm:

Նման ռազմավարությամբ Foursquare-ը մտադիր է մրցակցության մեջ մտնել այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Yelp-ը, որի հիմնական ֆունկցիան նոր վայրերի մասին տեղեկատվություն տրամադրելն է: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չեքինների ֆունկցիան այլևս չի գործելու, իսկ այդ որոշումը բացատրվում էր նրանով, որ օգտատերերի ընդամենը 5%-ն է օգտվում հավելվածից՝ նախատեսված միաժամանակ և՛ չեքինների, և՛ նոր վայրեր փնտրելու համար: 

Թողարկված նոր հավելվածը դառնալու է Foursquare-ի այլընտրանքային տարբերակը: Swarm-ը էկրանի վրա ցույց է տալիս ընկերների ցուցակը, ովքեր գտնվում են մոտակայքում՝ խմբավորելով ըստ հեռավորության: Ներառվելու է նաև չեքինների ցուցակը: