Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Lunecase. էլեկտրամագնիսական լիցքավորմամբ «խելացի» պատյան
01/05/2014 15:54

Lunecase. էլեկտրամագնիսական լիցքավորմամբ «խելացի» պատյան

Iblazr սմարթֆոնների լուսարձակման ստեղծողները, ովքեր Kickstarter հարթակում անհրաժեշտ 58 000 դոլարի փոխարեն կարողացան հավաքել 156 000, այժմ ներկայացրել են iPhone-ի համար նախատեսված Lunecase էլեկտրամագնիսական լիցքավորմամբ պտյանը:

Առանց սմարթֆոնին միացնելու և նույնիսկ առանց լիցքավորելու անհրաժեշտության պլասստիկ պատյանի հետևի հատվածում արտացոլվում են ստացված զանգերի և հաղորդագրությունների մասին բոլոր ծանուցումները:

Ծանուցման համակարգն ակտիվացնելու համար Concepter ընկերությունն առաջարկել է օգտագործել iPhone-ից արձակվող էլեկտրամագնիսական ճառագայթները: Այդպիսով սարքը կարողանում է օգտատիրոջը նախապես տեղյակ պահել մուտքային զանգերի և հաղորդագրությունների մասին՝ մինչ դրանց հայտնվելը սմարթֆոնի էկրանին:

Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարը կազմում է 50 000 ԱՄՆ դոլար: Ներկա պահի դրությամբ հաջողվել է հավաքել 1300 ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման փուլի ավարտին մնացել է 36 օր: