Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Android Silver նախագիծը կծառայի որպես Nexus-ին փոխարինող
01/05/2014 16:33

Android Silver նախագիծը կծառայի որպես Nexus-ին փոխարինող

Google ընկերության Android Silver նախագծի մասին տեղակատվությունն առաջին անգամ հրապարակվել էր մի քանի ամիս առաջ: Այժմ հայտնի է դարձել, որ նախագծի շրջանակներում թողարկվելու է սմարթֆոնների շարք, որը փոխարինելու է Nexus սարքերին:

Google-ի նոր սմարթֆոններն, ի տարբերություն Nexus-ի սարքերի, կլինեն ավելի թանկ: Silver Android սմարթֆոնները ոչ մի ավելորդ հավելված չեն պարունակելու:

Նախագիծն իրականացնոլու համար Google-ն արդեն դիմել է LG, Motorola, Samsung, HTC և Sony ընկերություններին, որոնցից վերջին երեքը շարունակում են քննարկել այս առաջարկը և վերջնական որոշում դեռևս չեն կայացրել: Նոր սմարթֆոնների վաճառքը խթանելու համար Google-ը նախատեսում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել: