Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook Messenger-ում կավելանա տեսանյութերով կիսվելու հնարավորությունը
29/04/2014 18:22

Facebook Messenger-ում կավելանա տեսանյութերով կիսվելու հնարավորությունը

Facebook-ը մտադիր է վիզուալ դարձնել օգտատերերի շփումը Messenger հաղորդակցական հարթակում, այդ իսկ պատճառով ավելացնում է տեսանյութերով կիսվելու, ինչպես նաև լուսանկարներ ներբեռնելու և սելֆիներ նկարելու հնարավորությունը:

Խոսակցության վերին հատվածում ավելացված որոնման տողի շնորհիվ հեշտացել է նաև չատում ընկերներին փնտրելու գործընթացը:

Մինչ վերջերս Facebook Messenger-ի միջոցով հնարավոր էր ուղարկել միայն լուսանկարներ, բայց ոչ տեսանյութեր: Իսկ այժմ օգտատերերը կկարողանան ինչպես ուղարկել, այնպես էլ դիտել դրանք հավելվածում: WhatsApp-ի հաշվարկներով՝ օգտատերերն օրական կիսվում են 100 միլիոն տեսանյութերով, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, շարժառիթ է դարձել Facebook-ի համար Messenger-ում ավելացնելու այս նոր ֆունկցիան: