Նոր բջջային հավելվածն օգնում է ռեստորաններում կատարելագործել սպասարկումը

Նոր բջջային հավելվածն օգնում է ռեստորաններում կատարելագործել սպասարկումը

Tacit Innovations սթարթափը ներկայացրել է մի հավելված, որի միջոցով հաճախորդները կարող են փնտրել և գտնել սննդի այն կետը, որը համապատասխանում է նրանց պահանջներին, պատվիրել սնունդը, ինչպես նաև փակել հաշիվը:

«Կարծում եմ՝ ռեստորաններում սպսարկոււմն իրականացվում է ոչ արդյունավետ տեխնոլոգիայով, ինչի հետևանքով անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ չափանիշները: Արդյունքում նվազում է նաև շահույթը: Անհրաժեշտ է ներմուծել նոր տեխնոլոգիա, որը ոչ միայն կօգնի ավելի դյուրին և արդյունավետ դարձնել հաճախորդների սպասարկումը, այլև կտրամադրի ռեստորանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշել է Tacit Innovations ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Յուքենը:

Նոր տեխնոլոգիան ստացել է Maegan անվանումը: Առաջին սննդի կետը, որտեղ ինտեգրվել է հավելվածը, The Bauer Kitchen ռեստորանն է, որը գտնվում է Կանադայի Վաթերլոո քաղաքում: Դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել հավելվածի ներմուծումից հետո, իսկ արդյունքն արդեն ակնհայտ էր:

Սույն թվականի հունվարին Tacit Innovations սթարթափին հաջողվեց ստանալ մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ BDC-ն և Hyperdrive-ը: Ապագայում Յուքենը պլանավորում է ընդլայնել Maegan հավելվածի օգտագործումը՝ ինտեգրելով այն մի շարք այլ ռեստորաններում:

Նշենք, որ Maegan հավելվածը մշակվել է BigBek հայկական ընկերության կողմից, որի Գլխավոր տնօրենն է հանդիսանում Գարեգին Գյուլասարյանը: BigBek-ը զբաղվում է տարատեսակ հավելվածների նախագծմամբ և մշակմամբ՝ իր ծառայությունները մատուցելով ամբողջ աշխարհում: Ընկերությունը ներկայումս էլ շարունակում է Tacit Innovations-ի հետ իր համագործակցությունը՝ զբաղվելով նաև այլ հավելվածների մշակմամբ:

Կարճ հասցե: geek.am/u/3657.html
Startups Հայաստան սթարթափներ Tacit Innovations Maegan The Bauer Kitchen BDC Hyperdrive Քրիս Յուքեն BigBek Գարեգին Գյուլասարյան Startups Apps

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS