Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երևանում ներկայացվեց Samsung Galaxy S5-ը
01/04/2014 00:55

Երևանում ներկայացվեց Samsung Galaxy S5-ը

Այսօր «Samsung Electronics»-ը Երևանում ներկայացրեց իր դրոշակակիր մոդելը՝ GALAXY S5: Այս սմարթֆոնը նորովի կոգեշնչի Ձեր կյանքը: Նա ճանաչում է օգտագործողի մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողի առօրյան: Samsung GALAXY S5  5.1 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 16MP հզորությամբ տեսախցիկի  Real-time HDR և Auto Focus ֆունկցիաները, ինչի արդյունքում, Ձեր լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կլինեն: Իսկ IP67 ստանդարտի շնորհիվ Ձեր S5-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց:

«Այս սմարթֆոնի կարգախոսն է` «Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5-ով»:  Դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասաց Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Այս կապակցությամբ  «Samsung Electronics» ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա: Կատարեք նախնական գրանցում  “Samsung”-ի պաշտոնական գործընկերների  վաճառասրահներում ապրիլի 1-ից 10-ը և կստանաք նվեր S-View cover նորարար պատյանը: Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչև ապրիլի 18-ը ներառյալ: