Հայտնի են ASUS Phonepad 7 պլանշետֆոնի առանձնահատկությունները

Հայտնի են ASUS Phonepad 7 պլանշետֆոնի առանձնահատկությունները

Բջջային տեխնիկայի ներկայիս շուկան կարող է առաջարկել ցանկացած ճաշակի համապատասխան սարք, սակայն այսպես կոչված պլանշետաֆոնները կամ ֆաբլեթներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում շուկայում: Մի կողմից դրանց կարելի է դասել սմարթֆոնների շարքին, սակայն ֆաբլեթների հսկայական չափսերը հետ են մղում պոտենցիալ գնորդներին, և նրանք ի վերջո նախընտրում են ձեռք բերել համեմատաբար ավելի կոմպակտ և օգտագործման համար ավելի հարմար սարքեր: Մյուս կողմից, պլանշետներն են, որոնք ունեն նույն առանձնահատկությունները և ընդամենը մեկ առավելություն՝ 3G կապի հնարավորություն, սակայն պլանշետֆոններից շատ ավելի թանկ արժեն: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք արժե խուսափել ֆաբլեթներից, թե ավելի նպատակահարմար է դրանցով փոխարինել պլանշետներն ու սմարթֆոնները: Պատասխանն է՝ միանշանակ այո, և այն բացատրվում է ASUS Phonepad 7-ի օգտագործման փորձով:

Սարքն ունի 1280x800 թույլատրությամբ 7 դյույմանի էկրան, աշխատանքի հիմքում ընկած է 1.6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Atom Z2560 պրոցեսորը: Պլանշետֆոնը հագեցած է 1 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև Bluetooth 3.0 և WiFi (802.11 a/b/g/n) կապերի հնարավորությամբ: Դիմային տեսխցիկն ունի 1.2 Մպ թույլատրություն, իսկ 5 Մպ հիմնական տեսախցիկը հնարավորություն է տալիս նկարահանել Full HD թույլատրությամբ տեսանյութեր:

ASUS Phonepad 7-ը կշռում է 328 գրամ: Չնայած ֆաբլեթի պլաստիկ կորպուսին՝ այն բավականին ամուր տեսք ունի: Պլանշետաֆոնի գնի և վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:

Կարճ հասցե: geek.am/u/3511.html
Bluetooth Պլանշետներ Full HD Սմարթֆոններ 3G պլանշետաֆոն Ֆաբլեթ Asus Phonepad 7 Intel Atom Smartphones Tablets

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS