Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
OPPO Find 7-ի նախնական պատվերները կընդունվեն ապրիլի 7-ից
28/03/2014 10:05

OPPO Find 7-ի նախնական պատվերները կընդունվեն ապրիլի 7-ից

Անցյալ շաբաթ OPPO ընկերությունը ներկայացրեց Full HD էկրանով Fiind 7 սմարթֆոնը, իսկ այժմ հաստատվել է, որ սարքի նախնական պատվերներն ընդունվելու են ապրիլի 7-ից:

OPPO Find 7-ը հասանելի է լինելու սև և սպիտակ կորպուսներով: Սմարթֆոնն ունի 1080p թույլատրությամբ 5,5 դյույմանի դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ հիշողություն, Sony IMX214 LED-լուսարձակմամբ 13Մպ տեսախցիկ, աշխատում է Snapdragon 801 MSM8974AB պրոցեսորով:  Ենթադրվում է, որ սմարթֆոնի գինը կկազմի 480 ԱՄՆ դոլար:

Իսկ ինչ վերաբերում է Oppo Find 7-ի QHD-դիսփլեյով տարբերակին, այն շուկայում է հայտնվելու 2014 թվականի մայիսին և արժենալու է մոտ 565 ԱՄՆ դոլար: