Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG ընկերությունը ներկայացրել է LG G Pad 8.3 պլանշետը
13/03/2014 12:29

LG ընկերությունը ներկայացրել է LG G Pad 8.3 պլանշետը

Ինչպես հայտնի է, հարավկորեական ընկերությանը համակարգչային պլանշետների արտադրությունն ի սկզբանե հաջողություն չէր բերում, սակայն G Pad 8.3 վերջին մոդելը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ: Իր առանձնահատկություններով այն կարող է նույնիսկ iPad mini Retina-ի ավելի հասանելի այլընտրանքային տարբերակը դառնալ:

Ներկայացվել է սարքավորման և' սև, և' սպիտակ տարբերակները: Անջատված վիճակում պլանշետի վրա տեսանելի են միայն LG ֆիրմային լոգոն և դիմային տեսախցիկի օբյեկտիվը: Միացնելու դեպքում տեսանելի են դառնում սենսորային երեք կոճակները: Վերին հատվածում տեղակայված են microSD քարտի, ինչպես նաև ականջակալների համար նախատեսված անցքերը: Կորպուսի հաստությունը կազմում է 8,3 մմ, իսկ քաշը` ընդամենը 338 գրամ:

Սարքավորման աշխատանքի հիմքում ընկած է Snapdragon 600` 1,7 ԳՀց հաճախականությամբ: Այն հագեցած է 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ, իսկ գրաֆիկայի համար պատասխանատու է Adreno 320 չիպը: G Pad 8.3-ն ունի Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.0 և micro USB կապերի հնարավորություն:

IPS տեխնոլոգիայով պատրաստված 8.3 դյույմանի դիսփլեյն ունի 1920 х 1200 պիքսել թույլատրություն: Հիմնական  5Մպ տեսախցիկը հագեցած է ավտոֆոկուսով և 1920 × 1080 պիքսել թույլատրությամբ տեսանյութեր նկարահանելու հնարավորություն է տալիս: Սարքն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: