Orange-ն ամփոփել է 2013 թվականի աշխատանքները

Orange-ն ամփոփել է 2013 թվականի աշխատանքները

Orange-ն ամփոփել է 2013թ.-ի ընթացքում ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները` ուղղված ցանցի թողունակության շարունակական մեծացմանն ու ծածկույթի ընդլայնմանը:

Orange-ից հայտնում են, որ 2013թ. ընկերությունը շարունակել է իր ցանցի ընդլայնման աշխատանքները Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաև այնպիսի գյուղերում, որոնք նախկինում որևէ օպերատորի կողմից ծածկույթով չապահովված չէին, ինչպես Լոռու մարզի Անտառամուտ, Կաճաճկուտ գյուղերը, Սյունիքի մարզի Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Դիցմայրի գյուղերը: 100-400 բնակիչ ունեցող այս գյուղերում այժմ արդեն հասանելի է Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների լայն պորտֆոլիոն:

Տարվա ընթացքում ցանցի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ Orange-ը Երևանում և մարզերում մշտապես իրականացրել է նաև ցանցի թողունակության մեծացման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տվել տրաֆիկի զգալի աճի պայմաններում պահպանել ծառայությունների բարձր որակը: Ցանցի թողունակության մեծացման շնորհիվ բարելավվել է Արարատ մարզի Բերքանուշ, Դալար, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Աստղաձոր, Լանջաղբյուր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Ակունք, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Շիրակի մարզի Ջրափի, Սարակապ, Հայկաձոր և շատ այլ գյուղերում և քաղաքներում մատուցվող ծառայությունների որակը:

«2013-ին իրականացրել ենք ցանցի բարելավման մեծածավալ աշխատանքներ, ինչը մեր ծառայությունների որակի ապահովման կարևոր գործոններից է: 2013թ շարունակել ենք ցանցի ծածկույթի ընդլայնման աշխատանքները` բարելավելով կապի որակն արդեն ծածկված տարածքներում, ինչպես նաև ծածկույթ ապահովելով նոր բնակավայրերում, որոնցից մի քանիսը մինչ այդ որևէ շարժական կապի օպերատորի կողմից ծածկույթով ապահովված չեն եղել: Ընդլայնել ենք նաև 42 Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը, ինչի արդյունքում այժմ Էջմիածին և Արարատ քաղաքներում, և շուտով նաև Աբովյանում, գործում է գերժամանակակից 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցը, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ընդհանուր առմամբ, ներկայումս մենք ծածկույթ ենք ապահովում Հայաստանի բնակչության 97%-ին` առաջարկելով բարձրորակ ապրանքների և ծառայությունների լայն ընտրություն և ապահովելով լավագույն որակը՝ ըստ միջազգային տեխնիկական աուդիտի:  Մենք իհարկե կանգ չենք առնելու մեր ձեռքբերումների վրա, և 2014թ. կրկին կլինի նշանակալից ներդրումների տարի՝ ուղղված նոր տարածքներ ծածկույթով ապահովելուն և ցանցի թողունակությունը մեծացնելուն», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Կարճ հասցե: geek.am/u/3179.html
Orange Հայաստան Հայաստան Օրանժ Արմենիա Ֆրանսիս Ժելիբտեր

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS