Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճապոնացիներն առաջ են անցել չինացիներից և «կլոնավորել» iPhone 5C-ն
20/12/2013 18:13

Ճապոնացիներն առաջ են անցել չինացիներից և «կլոնավորել» iPhone 5C-ն

Չնայած չինացիները կրկնօրինակման և «կեղծման» լավագույն գիտակներ են, iPhone 5C-ի «կլոնավորման» հարցում նրանցից առաջ են անցել ճապոնացիները:

Ճապոնական Iosys ընկերությունը թողարկել է արտաքինով iPhone 5C-ից չտարբերվող սմարթֆոն:

«Կլոնավորված» iPhone 5C-ն բազմագույն է: Այն ստացել է ioPhone5 անվանումը: Աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի վրա տեղադրվել է 4 դույմանոց էկրան: Սմարթֆոնն աշխատում է MTK6572 պրոցեսորով: Ներքին հիշողությունը կազմում է 4 GB, իսկ օպերատիվը՝ 512 MB:

Սմարթֆոնն արդեն առկա է շուկայում և վաճառվում է 150 ԱՄՆ դոլարով: